ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Աստծով, Եռագույնը հաղթելու է «սևին» ու «սպիտակին», Տաճարն էլ հաղթելու է փողոցին

Աստծով, Եռագույնը հաղթելու է «սևին» ու «սպիտակին», Տաճարն էլ հաղթելու է փողոցին
11.08.2024 | 10:40

Գործակալների մի մասը Սրբազանին մեղադրում է «ռուսի գործակալ» լինելու մեջ, մյուս մասը` «արևմուտքի (Անգլիայի) գործակալ» լինելու մեջ։

Մինչդեռ, եթե Սրբազանը որևէ երկրի գործակալ լիներ, 10 օրում իշխանությունը նիկոլից կվերցնեին ու կտային նրան, ճիշտ այնպես ինչպես 2018-ին օտարերկրյա գործակալական ցանցերն իշխանությունը վերցրեցին ու նվիրեցին իրենց գործակալին։

Գործակալական ցանցի այս հիստերիան լավ բանի մասին է հուշում ՝ Սրբազանը ճիշտ ճանապարհի վրա է, հեղինակություն է վայելում, և Աստծու օգնությամբ կարող է հաջողության հասնել, ինչից էլ ակնհայտ և թաքնված նիկոլամետ գործակալները անհանգստացած են:

ՀԱՅ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ու ԱՍՏՎԱԾ:

Աստծով, Եռագույնը հաղթելու է «սևին» ու «սպիտակին», Տաճարն էլ հաղթելու է փողոցին։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1960

Մեկնաբանություններ